«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդուարդ Շարմազանով. Հայկական կողմի հիմնական երաշխիքը Հայաստանի ու Արցախի Զինված ուժերն են

Էդուարդ Շարմազանով. Հայկական կողմի հիմնական երաշխիքը Հայաստանի ու Արցախի Զինված ուժերն են
27.10.2017 | 14:58

Հանդիպումներին ու բանակցություններին չգնալու այլընտրանքը շփման գծում լարվածության ավելացումն է, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ժնևյան հանդիպումը ցույց տվեց, որ համանախագահները ևս շահագրգռված են, որպեսզի խնդիրը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և ժնևյան հանդիպման ընթացքում Ադրբեջանը միացավ համանախագահների հայտարարությանը, որտեղ հստակ նշվում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեն խաղաղության պահպանման ու լարվածությունը թուլացնելու ուղիներ որոնվեն»,- ասաց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հայկական կողմի հիմնական երաշխիքը Հայաստանի ու Արցախի Զինված ուժերն են: «Ինչպես մեր նախագահն է նշել՝ մենք պետք է հույսներս դնենք մեր ու Աստծու վրա, մենք պետք է ուժեղացնենք մեր անվտանգությունն ու քանի դեռ մենք ունենք հարևան, որն ամենաբարձր մակարդակով գալիս է Ժնևում ստորագրում մի փաստաթուղթ, հետո գնում է ու «Սպայկով» երկու անգամ հրթիռներ է ուղղում սահմանին ու զինվոր է սպանում, բնականաբար, խոսում է մի բանի մասին, որ մենք պետք է ապրենք մի փիլիսոփայությամբ՝ ուզու՞մ ես խաղաղություն, պատրաստ եղիր կռվի»,- ասաց նա: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ հայկական կողմը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն է:

«Պատերազմներով հարցեր չեն լուծվում, բայց, ունենալով նման հակառակորդ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, մենք պետք է կարողանանք մի կողմից` ուժեղացնել մեր անվտանգությունը, մյուս կողմից` պետք է օգտագործենք դիվանագիտության բոլոր հնարավորությունները տեղ հասցնելու, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշեց նա:

Դիտվել է՝ 6573

Մեկնաբանություններ